Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Սևանից լրացուցիչ 35 մլն խմ ջուրը կվերցվի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 4-ը

Սևանից լրացուցիչ 35 մլն խմ ջուրը կվերցվի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 4-ը
21.07.2012 | 17:56

«Սևան-Հրազդան» էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել 2012 թ. ապրիլի 26-ի «Ոռոգման նպատակով 2012 թ. Սևանա լճից ջրառի մասին» որոշման մեջ, ջրառի համար նախատեսված 169 մլն խորանարդ մետր ջրաքանակի փոխարեն սահմանելով մինչև 204 մլն խորանարդ մետր։

Ըստ կառավարության պաշտոնական կայքի տեղեկատվության, 35 մլն խմ-ով ջրառի չափաքանակի ավելացումը հիմնականում պայմանավորված է Հրազդան գետով նախատեսված բնական ելքերի նվազմամբ և ջրօգտագործողների կողմից ջրապահանջարկի ավելացմամբ։Հավելյալ 35 մլն խմ-ն նախատեսվում է լճից վերցնել հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում:
Նշենք, որ հուլիսի 19-ի դրությամբ Սևանա լճից արդեն իսկ բաց է թողնվել շուրջ 162,3 միլիոն խմ ջուր:



Դիտվել է՝ 3800

Մեկնաբանություններ